«Չենք լռելու»-ն որոշել է չլռել Սոչիում ապամոնտաժված Անդրանիկի արձանի մասին19 սեպտեմբերի 2011 - 15:54 AMT PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն իր պարտքն է համարում հիշեցնել, որ արդեն 4 ամիս է անցել, ինչ Սոչիի Լազարևսկի շրջանի Վոլկոնկա գյուղում տեղական իշխանությունների և Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ճնշման տակ ապամոնտաժվեց Հայաստանի, Ռուսաստանի և Բուլղարիայի լեգենդար գեներալi արձանը: Սոչիի հայերի նախաձեռնությամբ տեղադրված հուշարձանը մեկ օր էլ չգոյատևեց: Անդրանիկի հուշարձանի ապամոնտաժումը պայմանավորված էր Թուրքիայի կողմից ճնշումներով, որը սպառնում էր կասկածի տակ դնել Սոչիում 2014թ. Օլիմպիական խաղերի անցկացումը: Տեղի ունեցածը առաջացրեց խիստ բացասական ռեակցիա թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: ՌՀՄ մոսկովյան ղեկավարությունն էլ շտապեց խուսանավել Սոչիի իր ներկայացուցչության գործողություններից` փոխնախագահ Գերման Անանյանցի շուրթերով հայտարարելով, թե բոլոր խնդիրները լուծված են և հուշարձանը կրկին կտեղադրվի մոտակա ժամանակներում: «Սակայն ժամանակն անցնում է, իսկ սայլը տեղից չի շարժվում: Ավելին` տպավորություն է ստեղծվում, որ լուծել այդ հարցը որևէ մեկը չի պատրաստվում, իսկ ՌՀՄ գործողություններն ինչպես Մոսկվայում, այնպես էլ Սոչիում, ուղղված են Անդրանիկի մասին մոռանալուն»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: Օգտվելով նրանից, որ Երևանում բացվում է «Հայաստան-Սփյուռք» ներկայացուցչական համաժողովը, որին մասնակցում են սփյուռքահայեր ամբողջ աշխարհից, այդ թվում` Ռուսաստանի հայերի միությունից, «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է համաժողովի պատվիրակներին Ռուսաստանի հայերի միության վրա ազդեցություն ունենալու կոչով, որպեսզի Անդրանիկի արձանի վերադարձի հարցը լուծվի հնարավորինս կարճ ժամկետում: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է նաև, որ ռուսաստանաբնակ հայ երիտասարդության բազմաթիվ խնդրանքներով Ռուսաստանի մարզերում ստեղծվելու են «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնող խմբեր, որոնցից առաջինը արդեն սկսել է գործել Սոչի քաղաքում: Խմբի ղեկավարն է 23-ամյա Արմեն Հովհաննիսյանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |