Հ. Սասունյան. Եթե պարզվի, որ Արցախում ոչնչացված անօդաչու սարքն ամերիկյան է, ապա հայերը պետք է բողոքեն ԱՄՆ դեմ19 սեպտեմբերի 2011 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Եթե պարզվի, որ սեպտեմբերի 12-ին ոչնչացված անօդաչու թռչող սարքը, որը հետախուզական աշխատանքներ էր կատարում Արցախի օդային տարածքում, արտադրվել է ԱՄՆ կողմից, ապա դա կբացի այդ հարցի նոր ասպեկտներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է The California Courier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը: Նրա խոսքով, այդ դեպքում ողջ աշխարհի հայերը պետք է իրենց բողոքն արտահայտեն ԱՄՆ դեմ, քանի որ նման սարքի մատակարարումը նպաստում է պատերազմին: Սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն: Կանադական NovAtel ընկերությունից բացի, որի արտադրության դետալները նկատվել են Արցախի ՀՕՊ կողմից ոչնչացված ադրբեջանական անօդաչու ինքնաթիռի վրա, բացառված չէ ամերիկյան ընկերության կողմից Ադրբեջանին սարքավորումներ տրամադրելը, որն արտադրում է ազդանշանների բաշխիչներ: Մասնավորապես, տեսանյութերում, որտեղ երևում է անօդաչու սարքը, լավ երևում է Pueblo West ընկերության անվանումը, որը գտնվում է Կոլորադոյում և արտադրում է ազդանշանների բաշխիչներ GPS նավիգացիոն համակարգերի համար, որոնք տեղադրվել են անօդաչու ինքնաթիռում: Ավելի վաղ հայտնի է դարձել կանադական NovAtel ընկերության արտադրության դետալների առկայության մասին, որը նույնպես գրասենյակ ունի ԱՄՆ-ում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |