Սևանա լճից հայտնաբերել են վրան քար կապած դիակ

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության աշխատակիցները Սևանա լճից հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դիակ՝ խեղդամահ եղած և վրան քար կապած: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն պետ Արմեն Մալխասյանը՝ հավելելով, որ դեպքի մանրամասները դեռևս պարզվում են։

Տղամարդու անձը հաստատված չէ։ Նախնական վարկածի համաձայն նրան կանխամտածված խեղդամահ են արել: Ոստիկանությունից խոստանում են մանրամասները հրապարակել քիչ ավելի ուշ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---