«Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթում հաղթել է եռագույնը պատկերած փոքրիկը19 սեպտեմբերի 2011 - 16:12 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի հաղթող է ճանաչվել Նվեր Ղազարյանը։ «20-ամյա հանրապետությունում ապրող մանկանը հանձնիր յուղաներկեր և նա կընտրի եռագույնի երանգները: «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի մասնակից Նվեր Ղազարյանի համար անկախությունն արտացոլված է եռագույնի երանգներն ընտրած մանկան հայացքում: Հենց այդ լուսանկարն էլ արժանացավ «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի առաջին մրցանակին»,- ասվում է ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ: Երկրորդ մրցանակին արժանացել է Ռազմիկ Փաշիկյանի լուսանկարը, իսկ երրորդը`Արման Ղարաջանյանն է: Երեք լավագույն լուսանկարի հեղինակները կստանան հավաստագիր և հուշանվերներ «Հայաստանը դու ես» կարգախոսով: Հատուկ մրցանակ ու հավաստագիր կստանա նաև Ֆեյսբուքում ամենից շատ հավանություն ստացած լուսանկարի հեղինակ Արմեն Ղազարյանը: ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթը մեկնարկել էր օգոստոսի 29-ին, վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն էր: Մրցույթին ներկայացված լուսանկարները պետք է արտահայտեին անկախության գաղափարը և նվիրված լինեին ՀՀ Անկախության 20-րդ հոբելյանին: Կազմակերպիչների համար առաջնայինը լուսանկարների բովանդակությունն էր ու ստեղծագործական մոտեցումը, ապա նոր լուսանկարների որակը, քանի որ մրցույթը նախատեսված էր ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչների համար: Լուսանկարները տեղադրվում էին ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի ֆեյսբուքյան էջում: Լուսանկարներում հիմնականում իշխում էր եռագույնը, շատ էին երեխաների մասնակցությամբ լուսանկարները: Մրցույթին ներկայացված լուսանկարների մեծամասնությունը հագեցած էին լավատեսական տրամադրությամբ, կային նաև Հայաստանի սոցիալական խնդիրները պատկերող լուսանկարներ: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա |