Չեխիայում Հայաստանի դեսպանը շնորհավորել է Պրահայի հայ համայնքի դպրոցականներին Անկախության տոնի առթիվ19 սեպտեմբերի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցը: Այն հիմնադրվել է 1997 թվականին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության աշխատակից Արմեն Քոլոյանի կողմից և ունի շուրջ երեսուն աշակերտ: Դպրոցում դասավանդվում են հայոց լեզու և գրականություն, պատմություն, կրոնի և Հայ Առաքելական եկեղեցու պատմություն, ինչպես նաև ձեռագործություն, գեղանկարչություն և երգեցողություն: Դեսպանը շնորհավորեց դպրոցի անձնակազմին, աշակերտներին և ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի և Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ: Իր խոսքում դեսպան Սեյրանյանը կարևորեց սփյուռքահայ կրթօջախների դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդի հայեցի կրթության և դաստիարակության, հայապահպանման և համայնքների համախմբման գործում: Հայաստանի դեսպանը համառոտ ներկայացրեց Չեխիայում Հայաստանի նորաբաց դեսպանության գործունեությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու դպրոցի աշխատանքներին: Հանդիպման ավարտին դեսպան Սեյրանյանը պատասխանեց ներկաների հարցերին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |