Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանը պարգևատրել է մի խումբ սփյուռքահայերի

Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանը պարգևատրել է մի խումբ սփյուռքահայերի

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ մի խումբ սփյուռքահայեր պարգևատրվել են ՀՀ բարձրագույն պետական պարգևներով: Նախագահականից հայտնում են, որ պարգևների մի մասը հանձնվել են այսօր մարզահամերգային համալիրում կազմակերպված տոնական ընդունելությունից հետո: Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել Տեր Սուրեն արքեպիսկոպոս Գաթարոյանը (Լիբանան), Վարուժան Ոսկանյանը (Ռումինիա):

Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ) և Վահե Կարապետյանը (ԱՄՆ) պարգևատրվել են Պատվո շքանշանով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---