Գալուստ Սահակյան. Անկախության դրոշակակիրները բոլոր նրանք են, ովքեր աջակցել են Հայաստանի անկախությանը

Գալուստ Սահակյան. Անկախության դրոշակակիրները բոլոր նրանք են, ովքեր աջակցել են Հայաստանի անկախությանը

PanARMENIAN.Net - Անկախության դրոշակակիրներնը բոլոր նրանք են, ովքեր ժամանակին այս կամ այն չափով կարողացան աջակցել Հայաստանի անկախության հռչակմանը: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում Անկախության 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ ներկայացուցիչների բացակայությունը: Ըստ նրա, այսօր այստեղ պետք է լինեին ԱԺ վերջին 20 տաիրիների բոլոր գումարումների պատգամավորները՝ նշելով, որ հրավերներ բոլորն էին ստացել: «Ոչ խորհրդարանի շենքը, ոչ անկախությունը, ոչ անկախության գաղափարախոսությունը մեր սեփականությունը չեն, այն պատկանում է բոլորին»,-հայտարարել է նա: Նա նշել է, որ քաղաքական դաշտի թշնամանքի ու դիմակայության դրսևորումները չպետք է տեղափոխվեն առօրյա կյանք:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---