«Խոսքի իրավունք». Թոշակառուներին չեն վճարում իրենց հասանելիք գումարները

PanARMENIAN.Net - «Խոսքի իրավունք» միավորումն ահազանգում է, որ իրենց տրամադրության տակ գտնվող տվյալների համաձայն՝ որոշ քաղաքացիներ չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք թոշակը:

«Մարդիկ պնդում են, որ վերահաշվարկի արդյունքում իրենց ստանալիք գումարը ավելանում է, բայց տարածքային սոցապ բաժնում նախ հրաժարվում են վճարել, իսկ օրենքը ցուցադրելուց հետո, թոշակառուներին պատասխանում են, որ դեռ գույքագրում է գնում և որ ժամանակը գա, մարդիկ կտեղեկանան: Անցնում են ամիսներ,և թոշակառուները կրկին այցելում են սոցապ, ուր նրանց ասում են, թե դուք ստացել եք ձեր հասանելիքը,սակայն նրանց հավաստմանբ, ոչ մի փող իրենք չեն ստացել»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

«Խոսքի իրավունք» միավորումը ահազանգում է հերթական ապօրինի յուրացումների մասին և դիմում ՀՀ աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարին՝ հրահանգելու բացահայտել գումարների անհետացման պատճառները և կոչ է անում այն անձանց, ովքեր բախվել են այս խնդրին, գրել xosqiiravunqpress@gmail.com էլ.փոստին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---