ՄԱԿ-ում բացվեց Կարեն Թանթուշյանի ցուցահանդեսը19 սեպտեմբերի 2011 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ում բացվել է Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որի նպատակն է երիտասարդներին հնարավորություն տալ ավելի ակտիվ և ստեղծագործ մասնակցություն ունենալ հասարակական կյանքին: Ցուցահանդեսում ներկայացված է հայազգի նկարիչ Կարեն Թանթուշյանի գունագեղ նկարները: Նրա արվեստի գործերը գրավել են ՄԱԿ-ի անձնակազմի, միջազգային հանրության, քաղացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների և լայն հասարակության ուշադրությունը: ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասել է. «Ժողովրդավարությունը ՄԱԿ-ի համընդհանուր և անբաժանելի կարևոր արժեքներից և սկզբունքներից մեկն է: Արվեստի միջոցով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ևս մեկ անգամ ցանկանում է ուշադրությունը սևեռել իշխանությունների և քաղաքացիական միացյալ ջանքերին ` նպատակ ունենալով ամրապնդել հիմնարար ազատությունները, որոնք ընկած են ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմքում: Մեր գործընկերների հետ միասին մենք շարունակում ենք խրախուսել հայերին ներդրումներ կատարել ժողովրդավարության զարգացման գործում»: Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության և Կանանց առաջնորդության համաժողովի հետ համատեղ: Սկսած 2007 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ Ժողովրդավարության միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 15–ին: Այս որոշումն աջակցում է կառավարություններին խթանել և ամրապնդել ժողովրդավարության նվիրված ազգային ծրագրերը: Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև սեպտեմբերի 23-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում |