Սփյուռքահայերը մասնակցել են տարազների ցուցադրությանը, այցելել են Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր

PanARMENIAN.Net - Այսօր մեկնարկող Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի ավելի քան 250 մասնակիցներ ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Հայաստանում իրականացվող «Պոլսահայ համայնքի օրեր» ծրագրի շրջանակներում, երեկ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացած «Դալար» համույթի ազգային տարազների ցուցադրությանը:

Նախարարությունից հայտնում են, որ Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցները ցուցադրությունից հետո ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, խնկարկել ու աղոթք կարդացել զոհերի հիշատակին: Այնուհետև Եռաբլուրում հարգել են արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---