Անկախության 20-ամյակ. Ֆրանսիական սենատում քննարկել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացած համագործակցությունը19 սեպտեմբերի 2011 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սերժ Լագոշի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Խորհրդարանի վերին պալատում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ: Ֆրանսիական կողմից ներկա էին սենատորներ, Ազգային Ժողովի և շրջանային խորհուրդների պատգամավորներ, Հայաստանի շրջանների ու քաղաքների հետ համագործակցություն ծավալած Ֆրանսիայի մունիցիպալ իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության պատասխանատուներ: Խորհրդակցությունը վերաբերում էր Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության խնդիրներին: Սենատոր Լագոշը ամփոփեց այս ոլորտում համագործակցության ընթացքը և տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ լույս կընծայվի Սենատի` որպես տարածքային ինքնակառավարման հիմքի վրա ձևավորված մարմնի կողմից պատրաստված հատուկ բրոշյուր, ուր ամփոփված կլինեն Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության առկա պատկերը և նախանշվող հեռանկարները: Նա տեղեկացրեց, որ մոտ ապագայում նոր քայլեր են ձեռնարկվելու ապակենտրոնացված համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղղությամբ: Այս առնչությամբ մասնակիցները Սենատի անունից ողջունեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների պարբերական գումարումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |