ԵԽԽՎ-ն ծանր հարված կհասցնի իր հեղինակությանը` ընդունելով մարտի 1-ի վերաբերյալ բանաձևը, գտնում է ՀԱԿ-ը19 սեպտեմբերի 2011 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կտրուկ քննադատել է 2008թ. մարտի 1-ի վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևի նախագիծը: «Բանաձևի նախագիծը պարունակում է մի քանի անընդունելի դրույթներ, որոնք արժեզրկում են տարիների ընթացքում կատարված աշխատանքը, անշտկելի հարված հասցնում Եվրոպայի Խորհրդի հեղինակությանը հայ հասարակության աչքում»,- ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: Դրանում նշվում է նաև, որ համոզմունք է առաջանում, որ ԵԽ համապատասխան ինստիտուտները որդեգրել են մի քաղաքական գիծ, որն ուղղված է Հայաստանում իշխանությունը կեղծված ընտրությունների և սեփական ժողովրդի դեմ համատարած բռնությունների և մարդկային զոհերով ուղեկցված բռնաճնշումների կիրառման միջոցով յուրացրած վարչախմբի դիրքերի ամրապնդմանը և նրա կողմից մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների սիստեմատիկ ոտնահարման կոծկմանը: «Հոկտեմբերին կայանալիք լիագումար նիստում այս նախագծին հավանություն տալու դեպքում ԵԽԽՎ-ն ծանր հարված կհասցնի սեփական հեղինակությանն ու կապացուցի, որ ԵԽԽՎ-ն և նրա համապատասխան կառույցները զբաղված են ոչ թե ժողովրդավարության բնագավառում Հայաստանի պարտավորությունների կատարմամբ և երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացմամբ, այլ բռնության, կեղծարարության և անպատժելիության մթնոլորտի խորացմանը նպաստելով»,- ընդգծում է ՀԱԿ-ը: Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ԵԽԽՎ հերթական նստաշրջանի ընթացքում ներկայացվել է դիտարկման խմբի անդամներ Ջոն Փրեսկոտի և Աքսել Ֆիշերի զեկույցը, որում հանձնաժողովը ողջունել է ուժերին, որոնք քաղաքական կամք են դրսևորել այդ հարցի լուծման հարցում ԵԽ նորմերին համապատասխան: Ընթացիկ տարվա գարնանը համաներում հայտարարելը, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների կառուցողական մոտեցումը 2008-ի մարտի 1-2-ի հակակառավարական ցույցերի ընթացքում 10 քաղաքացիների մահվան գործով հետաքննությանը, թույլ են տալիս մարտյան իրադարձությունների մասին գործը փակված համարել, հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը: Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |