Վրաստանում անպայման ուզում են մի բան վաճառել, այս անգամ` երկաթուղին![]() ![]() PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանը խորհրդակցություններ են վարում Վրացական երկաթուղու վաճառքի շուրջ: Այդ մասին ճյուղային տնտեսության խորհրդարանական հանձնաժողովի նիստում հաղորդել է հանձնաժողովի նախագահ Գեորգի Մելաձեն: Նրա խոսքով, Նավթի և գազի կորպորացիայի վերաբերյալ օրենքում վերապահում կա այն մասին, որ բաժնետոմսերի հսկիչ փաթեթը պետք է պետության սեփականությունը մնա: Իսկ ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա այս առիթով կառավարության հետ խորհրդակցություններ են ընթանում: Խորհրդարանում քննարկվում են պետական սեփականության մասին օրենքում փոփոխությունները, որոնցով կլուծվի համաշխարհային ֆոնդային բորսաներում պետական ձեռնարկությունների բաժնետոմսերի մի մասի վաճառքի հանելու հարցը: Միևնույն ժամանակ խորհրդարանում ընդգրկվել է նավթի և գազի մասին օրենքում փոփոխությունների մասին օրինագիծ, որի համաձայն, եթե ընկերությունը նախկինում պետք է ունենար բաժնետոմսերի 75 տոկոսը, ապա այժմ այդ նորմը իջնում է մինչև 51 տոկոս: Սեպտեմբերի սկզբին պատգամավորներ Զվիադ Կուկավան և Միխայիլ Ցկիտիշվիլին Վրաստանի խորհրդարանում օրենսդրության փոփոխություններ են առաջարկել, որոնք կառավարությանը թույլ կտան միջազգային բորսաներում վաճառել ռազմավարական օբյեկտների բաժնետոմսերը, ինչպիսին է Ռուսաստանն ու Հայաստանը կապող գլխավոր գազատարը, երկաթուղային ճանապարհը, էներգահամակարգը: Ավելի ուշ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին ասել է, որ բաժնետոմսերի 20-25 տոկոսը կարելի կլինի վաճառել Նյու-Յորքի, Վարշավայի և Լոնդոնի բորսաներում: Նա ընդգծել է, որ վաճառքի կհանվեն բաժնետոմսերի 20-ից 30 տոկոսը, ծայրահեղ դեպքում` 49 տոկոսը, բայց ոչ` հսկիչ փաթեթը: Նա նշել է նաև, որ այսպիսով, վրացական պետության տնօրինության տակ կլինի բաժնետոմսերի 51 տոկոսը: Գիլաուրիի խոսքով, վաճառքի նպատակը «հարյուրավոր միլիոն դոլարի ներգրավումն է»: Նա հաշվել է, որ դա կարող է «կես միլիարդից ավելի» լինել, և ասել, որ դա «նոր աշխատատեղեր, լրացուցիչ նախագծեր կբերի», գրում է Վզգլյադը: Նա խոստովանել է, որ բորսաներում այժմ բաժնետոմսերի վաճառքի համար լավագույն ժամանակը չէ, և հայտնել, որ Վրաստանի կառավարությունը բաժնետոմսերը վաճառելու համար կսպասի ավելի լավ ժամանակներին: Վարչապետի խոսքով, Վրաստանի բաժնետոմսերը խորհուրդ են տալիս վաճառքի հանել արտասահմանյան ականավոր մասնագետները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |