ReAnimania փառատոնը ավարտվեց մրցանակաբաշխությամբ բաց երկնքի տակ![]() ![]() PanARMENIAN.Net - ReAnimania III միջազգային անիմացիոն կինոփառատոնի բացօթյա փակումը սկսվեց 2 ժամ ուշացումով: Այդ ընթացքում հավաքված հանդիսատեսին ձանձրույթից փրկում էին DJ Vakcina-ի կատարումները: Փառատոնի կազմակերպիչ Վրեժ Քասունին ներկայացրեց հաղթողներին: Եվ այսպես, ավարտական ֆիլմերի անվանակարգում հաղթող է ճանաչվել Թայվանական “4,5,6” ֆիլմը: Նույն անվանակարգում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել չեխ-իսպանական “Ներսում” ֆիլմը: Հեռուստատեսային և կրթական ֆիլմեր մրցույթում հաղթել են “Փոքրիկ ճտերը- Քունգ ֆու ճտերը” և “Սա չինարեն է” ֆրանսիական ֆիլմերը: Լավագույն երաժշտության համար ժյուրիի հատուկ մրցանակին են արժանացել ֆրանսիական “Բեն Օրան”, իսկ լավագույնն է ճանաչվել` լեհական “Երազակապը”: Կարճամետրաժների շարքում ժյուրին առանձնացրել է արգենտինական “Լյումինարիս” ֆիլմը, իսկ լավագույն ճանաչել չեխ-ֆրանսիական “Մենդելսոնը տանիքի վրա”: Փառատոնի հովանավոր UCOM ընկերությունը մրցանակ է շնորհել Արեգ Մկրտչյանի “Բայբայ” ֆիլմին: Փառատոնի գլխավոր մրցանակին արժանացել է ֆրանս-ֆինլանդական “7 եղբայր” ֆիլմը: Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին հայտարարեց. “2011-ը ավարտելով` մտնում ենք 2012թ: Շնորհավորում եմ բոլորիս”: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |