Սոչիում Օլիմպիական խաղերը նոր ռեկորդ են սահմանել ազգային հովանավորներից ստացած եկամուտներով![]() 20 սեպտեմբերի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - Ձմեռային Օլիմպիական խաղերը Սոչիում նոր ռեկորդ են սահմանել ազգային հովանավորներից ստացած եկամուտներով` երկու և կես տարվա ընթացքում հավաքելով ավելի քան 1,2 միլիարդ դոլար: Հովանավորներից ռեկորդային եկամուտների մասին 2014թ. Օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավար Դմիտրի Չեռնիշենկոն հայտնել է Սոչիում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ: Օլիմպիադա-2014-ի կազմակերպիչները արդեն 18 գործարք են կնքել ազգային հովանավորների հետ, հաղորդում է lenta.ru-ն: Կոմիտեն պետք է ևս մեկ հովանավորչական գործարք կնքի մինչև տարվա վերջ: Հովանավորի անունն առայժմ գաղտնի է մնում: Հենց այդ համաձայնագիրն է Սոչիի Օլիմպիադային թույլ տվել գերազանցելու մարքեթինգային հավաքների ռեկորդը: Նախորդ ռեկորդը` 1,2 միլիարդ դոլար, սահմանել էին 2008թ. Պեկինի ամառային Օլիմպիադայի կազմակերպիչները: Ազգային հովանավորներից հավաքները Օլիմպիադաների կազմկոմիտեների եկամուտի հիմնական աղբյուրն են: Համաշխարհային հովանավորները համաձայնագրեր են կնքում անմիջականորեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ: Բացի դրանից, ՄՕԿ-ը եկամուտ է ստանում հեռարձակման իրավունքներից: Տոմսերի վաճառքից ստացված գումարը հասնում է Օլիմպիադայի կազմակերպիչներին, սակայն, որպես կանոն, այդ գումարն առանձնապես մեծ չէ: Տոմսերի վաճառքից ստացված շահույթի ռեկորդը 2002 թվականին սահմանեցին Սոլթ-Լեյք-Սիթիում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերը` 154 միլիոն դոլար:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |