Տիգրան Մուկուչյանը դարձավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ![]() 20 սեպտեմբերի 2011 - 10:08 AMT PanARMENIAN.Net - Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ԿԸՀ նախագահ է ընտրվել Տիգրան Մուկուչյանը: Մուկուչյանի թեկնածությանը կողմ են քվեարկել ԿԸՀ բոլոր 7 անդամները: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մուկուչյանը սեպտեմբերի 17-ին նշանակվել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ: Այդ կապակցությամբ ՀՀ նախագահի 2011 թվականի հուլիսի 13-ի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին» ՆՀ-127-Ա հրամանագրում կատարվել է համապատասխան փոփոխություն: Օրերս թերթերն արդեն հայտնում էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է նշանակվելու ՀՀ վերաքննիչ դատարանի արդեն նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հայկական գրեթե ողջ տպագիր մամուլը հաստատում է այս տեղեկությունը: Սեպտեմբերի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա ազատվել էր վերաքննիչ դատարանի ղեկավարի պաշտոնից: Սեպտեմբերի 9-ի երեկոյան սրտի կաթվածից մահացել էր Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, ով զբաղեցնում էր այդ պաշտոնը 2003 թվականից: Նա երկու ամիս առաջ վերընտրվել էր ԿԸՀ նախագահի պաշտոնում: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |