Հիլարի Քլինթոնը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

Հիլարի Քլինթոնը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների հարցը:

Ինչպես նշել է Պետդեպարտամենտի մամլո քարտուղարը ճեպազրույցում, Քլինթոնը հիշեցրել է Դավութօղլուին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը զարգացնելու անհրաժեշտության մասին:

Քլինթոնը նաև Դավութօղլուի հետ քննարկել է որոշ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, նշել է, որ ողջունում է արաբական աշխարհում կատարվող հեղափոխությունները, որոնց սատարեց Թուրքիան: Բացի այդ, Քլինթոնը կոչ է արել Թուրքիային «դուռը բաց պահել» Իսրայելի հետ հարաբերություններում: «Երկու պետությունն էլ ԱՄՆ դաշնակիցներն են»,-ասել է պետքարտուղարը:

Սեպտեմբերի 17-ին Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ աջակցության կարիքը չունի Իսրայելի հետ խնդիրների լուծման հարցում:

Քլինթոնը նաև շնորհակալություն է հայտնել թուրք նախարարին իր տարածքում ԵվրոՀՀՊ համակարգերի տեղադրման համար: ՀՀՊ համակարգերի տեղակայման մասին որոշումն ընդունվել է անցյալ տարի ՆԱՏՕ-ի Լիսաբոնում կայացած գագաթաժողովում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---