Դմիտրի Պիրոգը վստահ է, որ Գենադի Մարտիրոսյանի հետ մենամարտը դիտարժան է լինելու

Դմիտրի Պիրոգը վստահ է, որ Գենադի Մարտիրոսյանի հետ մենամարտը դիտարժան է լինելու

PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել WBO վարկածով միջին քաշային կարգում (72,6 կգ) աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար գոտու տիտղոսակիր Դմիտրի Պիրոգի ու պարտադիր հավակնորդ Գենադի Մարտիրոսյանի միջև կայանալիք մենամարտին նվիրված մամլո ասուլիսը, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Կրասնոդարում:

«Վստահ եմ, մենամարտը հետաքրքիր կլինի: Ուրախ եմ, որ չեմպիոնի տիտղոսը խաղարկվում է երկու ռուսաստանցիների միջև: Մնացածին ականատես կլինեք ռինգում: Դմիտրին լավ բռնցքամարտիկ է: Նա բարձրահասակ է, լավ է բռնցքամարտում սիրողական մակարդակով, սակայն, ամեն մեկն իր թերություններն ունի»,-ասել է Մարտիրոսյանը:

Պիրոգը նաև հույս է հայտնել, որ մենամարտը դիտարժան կլինի: «Առաջին անգամ երկու ռուսաստանցի բռնցքամարտիկներ կվիճարկեն չեմպիոնի տիտղոսը: Ցանկանում եմ ցույց տալ գեղեցիկ ու որակյալ բռնցքամարտ: Թող հաղթի ուժեղագույնը: Մենք Գենադիի հետ անզիջում պայքար ենք մղելու»:

Պիրոգը նշել է, որ Մարտիրոսյանը արագաշարժ ձեռքեր ունի ու լավ է աշխատում ոտքերով: Միևնույն ժամանակ, ըստ նրա, նրա դրվածքն այնքան էլ հաստատուն չէ, իսկ հարվածը՝ ոչ այնքան ուժեղ: «Մարտիրոսյանը պինդ տղա է և կարող էր ավելի հաճախակի խփել: Նաև նա լավ արագություն ունի ու պաշտպանություն»,-ասել է Պիրոգը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---