Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եվրոպացի բանակցողի հետ քննարկեց Ասոցացման համաձայնագիրը

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եվրոպացի բանակցողի հետ քննարկեց Ասոցացման համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի՝ բարձր գնահատելով երկկողմ փոխգործակցության գործընթացում արձանագրված առաջընթացը:

Կողմերն քննարկեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկայիս ընթացքը, նաեւ ամփոփեցին 2010թ.-ից առ այսօր արձանագրված արդյունքները: Այց կապակցությամբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Գունար Վիգանդը փաստեցին, որ Հայաստանը հետեւողական աշխատանքի շնորհիվ առաջընթաց է գրանցել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում:

Էդվարդ Նալբանդյանն ու Գունար Վիգանդը քննարկեցին համագործակցության տարբեր ձեւաչափերով կատարվող աշխատանքները եւ ուրվագծեցին ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունների սկսմանը, ինչպես նաեւ ազատ ու համապարփակ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---