Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում օգոստոսին կազմել է 110 700 դրամ

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում օգոստոսին կազմել է 110 700 դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի միջին ամսական աշխատավարձը 2011թ. օգոստոսին ավելացել է 4,5 տոկոսով՝ կազմելով 110 700 դրամ, սակայն ամսվա կտրվածքով աշխատավարձը կրճատվել է 6,5 տոկոսով:

Ինչպես հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում միջին ամսական աշխատավարձը 2011թ. օգոստոսին 2010թ. նույն շրջանի համեմատ ավելացել է 5,5 տոկոսով՝ կազմելով 87 758 դրամ, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 10,2 տոկոս: Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը կազմել է 3 տոկոս կամ 137 018 դրամ: Ընդ որում, օգոստոսին ընթացիկ տարվա հուլիսի համեմատ գրանցվել է 3,6 տոկոս անկում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---