Ւսրայելը պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կարծում է փորձագետը

Ւսրայելը պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կարծում է փորձագետը

PanARMENIAN.Net - Իսրայելը պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը: Նրա խոսքով, քանի որ նման քայլը կմեկուսացնի Իսրայելը տարածաշրջանից, Քնեսեթը կսահմանափակվի միայն այդ հարցի քննարկմամբ: Սակայն փորձագետը նշել է, որ Թել Ավիվը կփորձի բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երրորդ երկրների միջոցով, որտեղ կա ուժեղ լոբբի:

Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին` Արիստակես Սիմավորյանը նկարագրել է դրանք որպես «դիվանագիտական պատերազմ»: Այդ առումով նա նշել է, որ Անկարան ունի Երուսաղեմի վրա ճնշման մի քանի լծակներ: «Դրանցից մեկը Պաղեստինի ճանաչումն է և արաբական երկրների հետ համագործակցությունը»,- նշել է նա և հավելել, որ Պաղեստինի ճանաչումն ուժեղ հարված կլինի Իսրայելի համար:

Այնուամենայնիվ, փորձագետը նշել է, որ Երուսաղեմը նույնպես ունի Թուրքիայի վրա ճնշման լծակներ և «դրանցից ամենաուժեղը Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցն է: Բացի դրանից, Սիմավորյանը նշել է, որ Երուսաղեմը կարող է ճնշել Անկարային նույն քրդական հարցով: Նրա խոսքով, ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իսրայելի համար Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդամենը գործիք է, որի օգնությամբ նրանք կարող են ճնշել Թուրքիային: «Իրականում այդ երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---