Սեպտեմբերի 21-ին մետրոն կաշխատի մինչև ուշ գիշեր![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենը վաղը կաշխատի առավոտյան 6։30-ից մինչև ուշ գիշեր՝ ժամը 2-ը։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Երևանի մետրոպոլիտենում։ «Քաղաքացիները զանգում, հարցնում են՝ կանգնելու է մետրոն Հանրապետության հրապարակի կայարանում, թե ոչ։ Հատուկ շեշտում ենք, որ կանգառ լինելու է, մետրոպոլիտենը աշխատելու է իր նորմալ ռեժիմով»,- ասացին մետրոպոլիտենից։ Նաև նշեցին, որ անհրաժեշտության և կայարաններում մարդկանց կուտակումների դեպքում երեկոյան ժամերին մետրոպոլիտենը կաշխատի առավել ինտենսիվ։ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից 14.00-ը դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում. Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա, Թումանյան փողոց: Տոնական միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից մինչև ժամը 24.00-ն, Հանրապետության հրապարակի մուտքերը փակ են լինելու: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |