Գորիսում և Ստեփանակերտում փորձում են հասկանալ դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի խնդիրները

PanARMENIAN.Net - Հայաստանի Գորիս և Արցախի Ստեփանակերտ քաղաքներում ընթանում է «Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները» VII միջազգային գիտաժողովը: Գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացնում են, որ գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, Գորիսի ևԱրցախի պետական համալսարանները, Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտը և Ռուսաստանի ազգային ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 24-ը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---