Հայաստանում Գերմանիայի դեսպանը գտնում է, որ Ղարաբաղի ճանաչման հարցն այսօր արդիական չէ 20 սեպտեմբերի 2011 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան լիովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ դիրքորոշմանը, այդ ձևաչափն ամենաընդունելին է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: «Ղարաբաղյան խնդրի առկայությունը խոչընդոտում է տարածաշրջանային երկրների բնականոն զարգացմանը»,-ասել է նա: Նա նշել է, որ Գերմանիան սատարում է Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը և կոչ է անում աշխատել ազատ առևտրի իրականացման ուղղությամբ: «Տարածաշրջանի երկրներն ու ԵՄ-ն ձգտում են բարենպաստ պայմաններ հաստատել Հարավային Կովկասում, հատկապես, տնտեսության զարգացման համար»: Դեսպանն անդրադարձել է նաև եվրաինտեգրման գործընթացին ու ԵՄ հետ հարաբերություններին՝ նշելով, որ ղարաբաղյան հարցի լուծումը կազդի նաև տարածաշրջանի կայունացման վրա: «Ղարաբաղի ճանաչման հարցը ակտուալ չէ այսօրվա դրությամբ, քանի որ այն դյուրին լուծվող հարցերից չէ: Հարկավոր է վարել ինտեգրման ակտիվ գործընթաց, անկախ հակամարտության առկայությունից, ինչն էլ անում է ԵՄ-ն»: Ըստ Շմիդտի, հակամարտության կարգավորման հարցը մեծապես կախված է կողմերի բարի կամքից. «Շատերը օրինակ են բերում Կոսովոն, սակայն, Գերմանիան, այս դեպքում ընդունելի է համարում Մինսկի խմբի ձևաչափը»: Ավելին, դեսպանը ուշադրություն է դարձրել նրան, որ բանակցային գործընթացում հարկավոր է հավասար մոտեցում դրսևորել տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքներին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |