Եվրահանձնաժողովը վերսկսել է Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման բանակցությունները![]() 20 սեպտեմբերի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշել է վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման մասին: «Մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումը կնպաստի Հայաստանի ու ԵՄ կապերի ամրապնդմանը: Բացի այդ, վիզայի հարցի լուծումը առաջնային է Արևելյան գործընկերության երկրների համար, ես գիտեմ, որ դա կարևոր է այդ երկրների քաղաքացիների համար»,-ասել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմսթորմը: Ըստ Մալմսթորմի, մարդու իրավուքների պաշտպանությունը Արևելյան գործընկերության կարևորագույն ասպեկտներից է, իսկ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումը դրա հիմնական գործոններից մեկն է: «Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին բանակցությունների վերականգնումը առաջին քայլն է այդ ուղղությամբ»,-ասել է Շտեֆան Ֆյուլեն: Վիզային ռեժիմի պարզեցումը ենթադրում է մուտքի արտոնագրերի, մասնավորապես, բազմակի վիզաների կամ երկարատև վիզաների ավելի դյուրին տրամադրում, պարտադիր մուտքերի նվազեցում ու դիվանագիտական անձնագրերով անձանց համար մուտքի արտոնագրի ստացման պարզեցում: Բացի այդ, կողմերը կքննարկեն նաև ապօրինի ներգաղթյալների դիմումների ռեադմիսիայի ու քաղաքացիների արտքսման հարցերը: Վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ բանակցությունները մեկնարկել էին 2009թ. մայիսին ԵՄ ու Հայաստանի միջև Արևելյան գործընկերության շրջանակներում համաձայնագրի ստորագրումից հետո: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |