Գերմանիայի դեսպանը պատմել է հարևանների կողմից շրջափակված Հայաստանին բաց սահմանների կարևորության մասին![]() ![]() PanARMENIAN.Net - Գերմանիան շահագրգռված է շարունակել ինտեգրացիոն գործընթացները հարավկովկասյան երկրների հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: Դեսպանն անդրադարձել է Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողվոին՝ հույս հայտնելով, որ կհաջողվի համաձայնության հասնել մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման հարցում: «Եզրափակիչ կոմյունիկեում անպայման կլինի դրույթ այդ մասին»,-ասել է դեսպանը: Բացի այդ, մեկնաբանելով եվրաինտեգրման գործընթացը, Շմիդտն առանձնացրել է նաև մարդկանց ազատ տեղաշարժի հարցը: «Դրա համար Հարավային Կովկասի երկրները պետք է լուծեն փակ սահմանների հարցը»,-ասել է Շմիդտը: Նա անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանին՝ նշելով, որ դա սառը պատերազմի հետևանք է, որը պետք է վերացնել: Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 29-30 Վարշավայում: Գագաթաժողովի ժամանակ կկազմակերպվի ոչ պաշտոնական ընթրիք, երկու ընդլայնված նիստ, կստորագրվի հռչակագիր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |