Գերմանիայի դեսպանը հորդորել է ՀՀ իշխանություններին հարկային բարեփոխումներ անցկացնել

Գերմանիայի դեսպանը հորդորել է ՀՀ իշխանություններին հարկային բարեփոխումներ անցկացնել

PanARMENIAN.Net - Գերմանիան ավանդաբար լավ տնտեսական հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ և ձգտում է ընդլայնել համագործակցության ոլորտները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը:

Դեսպանն անդրադարձել է որոշ խնդիրների, այդպես, ըստ Շմիդտի, հայկական իշխանությունները պետք է ակտիվացնեն բարեփոխումները հարկային ու իրավական ոլորտներում: «Մեզ մտահոգում են արտագաղթի տեմպերը: Բարեփոխելով հարկային համակարգն ու լավ աշխատանքային պայմաններ ստեղծելով, իշխանությունները կկարողանան նվազեցնել արտագաղթողների թիվը»,-ասել է նա:

Դեսպանը նաև ընդգծել է, որ կարևոր է փոխել մոտեցումը իրավական համակարգին, այն է, իշխանության ստանձնած պարտավորությունների կատարմանը: «ԶԼՄ-ները պետք է իշխանություններին վերահսկող մարմնի դեր կատարեն»:

Հանս Յոհան Շմիդտը նշել է, որ երկրի հասարակական կյանքում ԶԼՄ-ների դերակատարության բարձրացման նպատակով Գերմանիայի դեսպանատունը մտադիր է սեմինարներ ու դասընթացներ կազմակերպել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:

4  20.09.11 - ՀՀ-ում Գերմանայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---