Հայաստանը շնորհակալ է Կանադային Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքային դիրքորոշման համար20 սեպտեմբերի 2011 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գլխավոր նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին: Գլխավոր նահանգապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթելով հաջողություն այդ պատասխանատու աշխատանքում, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի դեսպանը իր գիտելիքներով և դիվանագիտական փորձով կնպաստի հայ-կանադական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: «Կանադայի իշխանությունները բարձր են գնահատում տարբեր բնագավառներում Հայաստանի հետ աճող դաշնակցային և գործընկերային հարաբերությունները: Մեր ժողովուրդները հպարտ են իրենց մշակույթային և առևտրային փոխգործակցության դրական ընթացքով: Ակնկալում ենք շարունակել ընդհանուր նպատակների իրագործմանն ուղղված մեր հետևողական քայլերը միջազգային ասպարեզում, մասնավորապես` Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միջոցով»,- նշել է Գլխավոր նահանգապետը: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային հարթություններում, առկա բարեկամական կապերի զարգացմանն և ընդլայնման հեռանկարները: Դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Հայոց Ցեղասպանության հարցում կանադական իշխանությունների որդեգրած սկզբունքային դիրքորոշման համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |