Samsung-ը Bada պլատֆորմը կվերածի բաց կոդով ծրագրի20 սեպտեմբերի 2011 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը մտադիր է իր բջջային օպերացիոն հարթակ Bada-ն 2012-ին դարձնել բաց կոդով հարթակ։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։Ընկերությունը պլանավորում է նաև Bada-ն այնպիսի հարթակ դարձնել, որը կծառայի ոչ միայն սմարթֆոններին, այլ սմարթ հեռուստացույցներին։ Այս մասին լուրը սակայն ընկերությունը դեռ չի հաստատել։ Լուրերը տարածվեցին միանգամից այն բանից հետո, երբ Google-ը գնեց Motorola Mobility-ն։ Այս քայլով Google -ն Android սմարթֆոն արտադրողներին գցեց անհարմար իրավիճակում։ Սա նշանակում է, որ Google-ը պետք է մրցակցի իր իսկ Android պլատֆորմով աշխատող սմարթֆոն արտադրող այլ ընկերությունների հետ։ Վերջերս, լուրեր էին տարածվել այն մասին, թե Samsung-ը պատրաստվում է գնել MeeGo կամ WebOS հարթակները։ Սակայն շուտով ընկերությունը ժխտեց այս մասին լուրերը։ HTC-ն և Samsung-ն Android սմարթֆոններ արտադրող ամենամեծ ընկերություններն են։ Samsung-ի ռազմավարությունը կարծես այլ է, չնայած ընկերությունը նշել էր, որ մտադիր չէ նոր օպերացիոն հարթակ գնել։ Դե իսկ Bada-ն, որը չի եղել հաջողակ և հանրաճանաչ հարթակ՝ վերափոխվելով բաց կոդով ծրագրի, հնարավոր է գրավի սմարթֆոնների շուկայում իր տեղն ու դերը։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |