ՀՀ սփյուռքի նախարարը միանգամայն հնարավոր է համարում պատգամավորական տեղեր ստեղծել սփյուռքահայերի համար

ՀՀ սփյուռքի նախարարը միանգամայն հնարավոր է համարում պատգամավորական տեղեր ստեղծել սփյուռքահայերի համար

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ամփոփելով առաջին Համահայկական համաժողովի արդյունքները, նշել է, որ հետագայում միանգամայն հնարավոր է համարում պատգամավորական տեղեր ստեղծել սփյուռքահայերի համար:

Նախարարը ներկայացրել է համաժողովի արդյունքները՝ նշելով, որ, վերջապես հայ ժողովրդին հաջողվեց գերակա հարցերի համատեղ օրակարգ ընդունել:

Ըստ Հակոբյանի, առաջնային հարցերի ցանկում են Ցեղասպանության ճանաչումը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ՀԱԵ դերի ամրապնդումը, ինչպես նաև պայքարը հայ համայնքներում ուծացման դեմ: «Համաժողովում ներկայացվել է 115 զեկույց, որոնց հեղինակները բավականին գործնական առաջարկություններով հանդես եկան»,-ասել է նա: Սեպտեմբերի 19-ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Համահայկական համաժողովը, որին ներկայացված է 151 կազմակերպություն աշխարհի 46 երկրից:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---