Հրաչյա Թամրազյան. Մատենադարանը վերջին տարիներին համալրվել է 1400-ից ավելի ձեռագրերով![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 20-ին կայացավ Երևանի Մատենադարանի նոր մասնաշենքի բացման արարողությունը: Բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, բարձրաստիճան հոգևոր և պետական այրեր: Բացման արարողությունը սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից շենքի անցկացված օրհնության կարգից: Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը իր ելույթում նշեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Մատենադարանը մեծ թռիչք ունեցավ, իսկ նոր մասնաշենքը դրա ապացույցն է: Թամրազյանը նաև շեշտեց, որ վերջին տարիներին ինստիտուտը համալրվել է 1400-ից ավելի ձեռագրերով, որը կարծես, փոքր Մատենադարան է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունելով բոլոր ներկաներին, ասաց, որ Երևանը հարուստ է գեղեցիկ շինություններով, սակայն Մատենադարանն անմրցակից է, այն հայերի համար ամեն ինչ է` մշակույթ, պատմություն, կենսագրություն, ծննդյան վկայական: Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը սկսվեց 2.5 տարի առաջ, ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: Այն բաղկացած է 5 հարկից, ունի ժամանակակից տեխնիկայով զինված վերականգնման կենտրոն, ձեռագրատուն, արխիվ, 2 ընթերցասրահ: Շենքի կառուցման համար պահանջվել է 14 մլն դոլոր գումար, որից 10 մլն-ը տրամադրել է Ռուսաստանում ապրող գործարար Սերգեյ Համբարձումյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |