Samsung-ն իր App Store-ի 2-ամյակի կապակցությամբ անվճար է դարձրել 30 հանրաճանաչ ծրագիր

Samsung-ն իր App Store-ի 2-ամյակի կապակցությամբ անվճար է դարձրել 30 հանրաճանաչ ծրագիր

PanARMENIAN.Net - Samsung Electronics-ը տոնում է իր ծրագրերի օնլայն խանութի՝ Samsung App Store-ի 2- ամյակը։ Եվ այս կապակցությամբ ընկերությունը գործարկում է խանութի նոր և թարմացրած տարբերակը։ Այս մասին հայտնում է Samsung-ի պաշտոնական գլոբալ բլոգը՝ Samsung Tomorrow-ն։Թարմացված նոր տարբերակը սկզբում հասանելի կլինի միայն Bada 2.0 հարթակով աշխատող Samsung հեռախոսների համար, ապա նաև կտարածվի Samsung Galaxy սարքերի վրա մինչև տարվա վերջ։

Samsung Apps-ի նոր տարբերակը կրել է ինտերֆեյսի և վճարման համակարգի փոփոխություններ։ Բացի այս ամենից ընկերությունն առաջարկում է 30 հանրաճանաչ և սիրելի վճարովի ծրագրեր բոլորովին անվճար ներբեռնման համար։

Samsung Apps-ն ունի արդեն 40 000 ծրագիր։ Իր գործարկումից սկսած՝ 2009-ից, ընկերությունը մատակարարել է ժամանցային, օգտակար ծրագրեր միլիոնավոր օգտագործողների աշխարհի 121 երկրներում։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---