Զորահանդեսին մասնակցող եկեղեցականաց դասի առջևից տարվելու են խաչ և Ս. Ավետարան![]() 20 սեպտեմբերի 2011 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք զորահանդեսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջին անգամ կմասնակցեն ՀՀ Զինված ուժերում հոգևոր սպասավորություն իրականացնող եկեղեցականները: Էջմիածնից հայտնում են, որ Հոբելյանական շքերթին բանակի հոգևորականների դասը քայլելու է Զինված Ուժերի հոգևոր առաջնորդության նոր ասեղնագործ դրոշի ներքո, որի օրհնության կարգն Ամենայն Հայոց Հայրապետի կողմից կատարվեց սեպտեմբերի 16-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում: Նռնաքարերով ու մարգարիտներով զարդարված խաչով պսակված դրոշի մի երեսին խաչի ասեղնագործ պատկերն է` «ՀՀ, ԶՈՒ հոգևոր առաջնորդություն» գրությամբ, մյուս երեսին` Զինված ուժերի զինանշանը` «Օրհնյալ է մեր ուղին, զի Աստված ընդ մեզ է» գրությամբ: Եկեղեցականաց դասի առջևից տարվելու են նաև խաչ և Ս. Ավետարան: ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թ. համատեղ նախաձեռնությամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի: Նույն թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր, որով հստակեցվեց բանակի հոգևոր սպասավորների գործունեության ոլորտը, առաջնորդության կառուցվածքը և նպատակները: Ներկայումս ավելի քան 40 հոգևորականներ` կուսակրոն և ամուսնացյալ քահանաներ, սարկավագներ, հոգևոր ծառայություն են բերում ՀՀ Զինված ուժերում` առաջնորդությամբ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |