Հայաստանյան բուհերը կներկայանան ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական ցուցահանդեսում![]() 20 սեպտեմբերի 2011 - 19:26 AMT PanARMENIAN.Net - 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսին կմասնակցեն նաև հայաստանյան առաջատար կրթական հաստատությունները: Ոլորտին առնչվող կրթական ծրագրերը ցուցահանդեսում կներկայացնեն Հայաստանի պետական ճարտարագիտական, Հայ-ռուսական, Հայաստանի Ամերիկյան և Եվրասիա միջազգային համալսարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները, Ֆինանսաբանկային քոլեջը և այլ կրթական հաստատություններ: ԴիջիԹեք ցուցահանդեսն ունի քարոզչական նպատակ, մարդկանց ցույց տալու, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մեջ է: Միջոցառման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու երիտասարդներին` փորձելու ապահովել նրանց ներգրավվածությունը կրթական տարբեր ծրագրերին: ՀՊՃՀ-ի պրոռեկտոր Ռ. Աղգաշյանի տեղեկացմամբ Պոլիտեխնիկն այս տարի ցուցահանդեսում հանդես կգա առանձին տաղավարով՝ ներկայացնելով սեփական կրթական ծրագրերը, ինչպես նաև համալսարանը «Նեյշընլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ» և «Սինոփսիս» ընկերությունների տաղավարներում ունենալու է հատուկ բաժին, որտեղ կներկայացվի բուհի և տվյալ ընկերության համագործակցության արդյունքը։ Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվելու է նաև տեխնոլոգիական ոլորտի աշխատանքի տոնավաճառ, որի շրջանակներում շուրջ 50 ընկերություններ կներկայացնեն իրենց թափուր աշխատատեղերը: ԴիջիԹեք 2011 ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |