Լիբոր Ռուչեկ. Անկախ Հայաստանի հարաբերությունները ԵՄ հետ լուրջ զարգացում են ապրել և ընդլայնման մեծ ներուժ ունեն![]() 20 սեպտեմբերի 2011 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լիբոր Ռուչեկին, որը Երևան է ժամանել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, Լիբոր Ռուչեկը, շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի անկախության քսանամյա հոբելյանի առիթով, ընդգծեց, որ անկախության տարիներին Հայաստանի փոխհարաբերությունները թե Եվրամիության, թե ԵՄ անդամ երկրների հետ լուրջ զարգացում են ապրել և ընդլայնման մեծ ներուժ ունեն: Էդվարդ Նալբանդյանն ու Լիբոր Ռուչեկը անդրադարձան միջխորհրդարանական շփումներին, առանձնակիորեն կարևորելով Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության խորհրդարանական խմբի գործունեությունը: Կողմերն անդրադարձան նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների և արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրոնեստի գործունեությանն առնչվող հարցերին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Եվրախորհրդարանի փոխնախագահին ներկայացրեց նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |