Մինասյան. Երևանյան զորահանդեսը ցույց կտա, որ ռազմական հավասարությունը տարածաշրջանում վերականգնված է 20 սեպտեմբերի 2011 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթը լուրջ ուղերձ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային հանրության համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, շքերթի ընթացքում ներկայացված ծանր տեխնիկան ցույց կտա հայկական բանակի հզորությունը: «Բացի դրանից, զորահանդեսի ընթացքում կցուցադրվեն հայկական արտադրության անօդաչու ինքնաթիռները: Բոլորին հայտնի է, որ Բաքուն հեռահար պատերազմի հույս ուներ, սակայն մեր տեխնիկայի դեպքում դա քիչ հավանական է: Սեպտեմբերի 21-ին երևանյան զորահանդեսը ցույց կտա, որ տարածաշրջանում ռազմավարական և ռազմական հավասարությունը վերականգնված է, և Ադրբեջանը կարող է հանգիստ քնել, քանի որ մոտ ապագայում տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումն անհնար կլինի»,- նշել է նա: Ինչպես խոստանում են ռազմաշքերթի կազմակերպիչները, սեպտեմբերի 21-ին Անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանում կայանալիք զորահանդեսի ժամանակ կցուցադրվեն «Կռունկ» հայկական արտադրության անօդաչու սարքերը: Բացի այդ, զորահանդեսին կմասնակցեն «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև առանձին շարասյուներով ռուսական բանակի ու Արցախի ՊԲ զինծառայողներ: Զորահանդեսին կմասնակցեն նաև բանակում ծառայող հայ եկեղեցու սպասավորները: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները` միջոցներն ուղղելով Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Արցախում Բյուիսոնն Ադրբեջանի դեսպանին՝ Le Point-ում Ալիևի մասին հոդվածի վերաբերյալ․ Ճշմարտությունը ցավալի է Բյուսինոը գերազանց է որակել Le Point–ի աշխատանքy |