Շվիդկոյի համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Հայաստանում20 սեպտեմբերի 2011 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ուրախ է Երևանում ողջունել Միխայիլ Շվիդկոյին` հատկապես Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի տոնակատարությունների օրերին: Ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու գործում երկուստեք կարևորվել է մշակութային կապերի պահպանումն ու անընդմեջ նորոգումը, մշակույթի գործիչների շփումների ակտիվացումը, նաև` երկու երկրներում բարձր մակարդակով մշակութային միջոցառումների անցկացումը: ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Միխայիլ Շվիդկոյը շնորհավորել և բարեկեցություն ու բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին` նշելով, որ իր համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Հայաստանում, իր հայ բարեկամների կողքին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |