Հայաստանի Առևտրա-արդյունաբերական պալատը պատրաստ է աջակցել գործարարների երազանքներին

PanARMENIAN.Net - Հայաստանի Առևտրա-արդյունաբերական պալատը պատրաստ է աջակցել երկրի գործարարներին իրենց գործունեության բարելավման համար: «Ցանկանում ենք, որպեսզի 10 տարի անց, երբ Հայաստանը տոնի իր 30-ամյակը, այն ամենը, ինչի մասին մենք երազում ենք այսօր, կատարվի»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը:

Նրա կարծիքով, դրան կնպաստի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագիրը տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին: «ԱԱՊ անունից հայ ժողովրդին ցանկանում ենք բարեկեցություն, բարգավաճում և միասնություն»,- հավելել է Վարդանյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---