Հոլանդիայի խորհրդարանն ընդունել է Ցեղասպանության մասին նախագիծը՝ չնայած թուրքերի բողոքներին21 սեպտեմբերի 2011 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ այսօր որոշ խնդիրներ կան Նիդերլանդների Թագավորության խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի մասին քննարկումներ կազմակերպելու հետ, խորհրդարանն ամեն դեպքում ընդունել է այդ նախագիծը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հոլանդիայում հայ համայնքի ղեկավար Սմբատ Մարտիրոսյանը: «Խորհրդարանում գործում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտող ուժեր, քանի որ մտավախություն կար Թուրքիայի հետ հարաբերությունների վատացման վերաբերյալ, որի համայնքն ավելի մեծ է, քան հայկականը»,- ասել է Մարտիրոսյանը և հավելել, որ այնուամենայնիվ հոլանդական իշխանություններն ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչը նաև հայ համայնքի գործունեության ձեռքբերումն է: «Այսօր հայ-հոլանդական հարաբերությունները գտնվում են բավական բարձր մակարդակում, որն ապացուցում է, որ քանակը նշանակություն չունի»,- նշել է Մարտիրոսյանը: Մարտիրոսյանն անդրադարձել է համայնքի ներքին խնդիրներին, նշելով, որ համայնքը բավական կուռ է, իսկ խնդիրները կարելի է լուծել, և նրանք սպառնալիք չեն ներկայացնում նրա գործունեությանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |