Ռոբերտ Հովհաննիսյան. Մաղթում եմ, որպեսզի Հայաստանը միշտ առաջ շարժվի![]() 21 սեպտեմբերի 2011 - 13:53 AMT PanARMENIAN.Net - 2011-ի Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը անկախ Հայաստանի նման այսօր դարձել է 20 տարեկան, խոստովանել է, որ վերջին տարիներին հայ մարզիկներն աներևակայելի հաջողությունների են հասել: «Հայաստանի հավաքականի ամենամեծ ձեռքբերումը 2006-ին Թուրինում տարած հաղթանակն էր, երբ մեր երկիրն առաջին անգամ դարձավ Համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Իսկ ինձ համար անմոռանալի էր Հայաստանի հավաքականի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճումը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի ասել է շախմատիստը: Հովհաննիսյանը շնորհավորել է բոլոր հայերին տոնի կապակցությամբ և մաղթել, որպեսզի Հայաստանը երբեք չբավարարվի ձեռք բերածով և մշտապես շարժվի առաջ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |