Facebook-ը կգործարկի նոր կոճակներ21 սեպտեմբերի 2011 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Facebook f8 նախագծողների կոնֆերանսի» ժամանակ հավանական է, որ սոցիալական ցանցը հայտարարի նոր կոճկաների գործարկման մասին։ Այս մասին գրում է SearchEngineJournal-ը։ Նոր կոճակները հավանաբար կկոչվեն «կարդալ», «դիտել» և «լսել»։ Այս կոճակները կլրացնեն «հավանել» կոճակը և այդ կերպ ցույց կտան օգտագործողի վերաբերմունքը նյութի բովանդակության նկատմամբ։ Սա բովանդակություն կիսելու նոր տարբերակ կլինի։ Այս կոճակները նաև կօգնեն գովազդատուներին ավելի արդյունավետ կազմակերպել բովանդակությունը իրենց թիրախային լսարանի համար։ Ըստ լուրերի, հնարավոր է նաև, որ Facebook-ը գործարկի մեկ այլ՝ «Ցանկանալ» կոճակը։ Այս կոճակի նշանակությունը հետևյալն է։ Օրինակ, եթե բովանդակության մեջ ներկայացված է որևի նոր արտադրանք, նշանակում է ընթերցողը կամ տեսնողը կոճակը սեղմելով հայտնում է, որ կցանկանար ունենալ կամ գնել այդ արտադրանքը։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |