Google+-ը հանրային է դարձել և թողարկել է նոր ֆունկցիաներ21 սեպտեմբերի 2011 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Մեկ օր է մնացել Facebook-ի նախագծողների կոնֆերանսին, իսկ Google-ը մրցակցի կոնֆերանսից առաջ երկու մեծ հայտարարություններ է արել։ Google-ի ճարտարագիտության ավագ փոխնախագահ Վիկ Գունդոթրան Google-ի պաշտոնական բլոգում հայտնել է, որ այժմ Google+ սոցիալական ցանցը հանրային է, բոլորը կարող են առանց հրավերի միանալ ցանցին։ Բացի դրանից Գունդոթրան հայտնել է G+-ի Hangouts ֆունկցիայի նոր թարմացումների մասին։ Այս մասին հաղորդում է Betanews-ը։ Մինչ օրս G+-ի բջջային ծրագրերում Hangouts տեսաչաթի ֆունկցիան չէր գործում, այժմ արդեն բոլոր նրանք, ովքեր օգտվում են Android 2. օպերացիոն համակարգից կարող են օգտագործել G+ ծրագրի Hangouts տեսաչաթի ֆունկցիան։ Մինչ այդ Hangouts-ը միայն նախատեսված էր միաժամանակ 10 օգտագործողների համար, իսկ այժմ արդեն Hangouts-ին կարող են միանալ միաժամանկ ավելի քան 10 օգտագործող։ Բացի այս ամենից Hangouts-ի ընթացքում այժմ օգտագործողները կարող են կիսել էկրանի պարունակությունը (screensharing) և Google փաստաթղթերը։ G+ սոցիալական ցանցը երեք ամսեկան է, սակայն արդեն հասցրել է ունենալ 20 միլիոն օգտագործող։ Այժմ, դառնալով հանրային, ավելի պարզ կերևա,թե որքան արագ են նոր օգտագործողներ գրանցվում և կմեծանա նաև ցանցի աշխարհագրական ցուցանիշը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |