Ուկրաինայի նախագահը «բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն և բարգավաճում» է մաղթել21 սեպտեմբերի 2011 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ուկրաինայի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ: Գոհունակությամբ կնշեմ ներկայիս փուլում երկկողմ հարաբերությունների զգալի ակտիվացումը»: Յանուկովիչը համոզմունք է հայտնել, որ փոխըմբռնման և վստահության հիման վրա ուկրաինա-հայկական գործընկերության հետագա զարգացմամբ փոխադարձ շահագրգռվածությունը կնպաստի ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ու Ուկրաինայի և Հայաստանի համագործակցության արդիական խնդիրների լուծմանը: Վերջում նախագահը Սարգսյանին մաղթել է քաջ առողջություն և հետագա հաջողություններ, իսկ «բարեկամ հայ ժողովրդին` բարեկեցություն և բարգավաճում»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |