Աշխարհի ոսկերչական արտադրանքի շուրջ 7 տոկոսը տալիս է Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը 21 սեպտեմբերի 2011 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ցուցահանդես, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին: Ինչպես լրագրողներին է հայտնել AJA նախագահ Գագիկ Գևորգյանը, միությունը ստեղծվել է 14 տարի առաջ և հաջորդ տարի կտոնի իր 15-ամյակը: «Ցանկանում ենք, որ դա յուրօրինակ համահայկական տոն դառնա»,-ասել է նա: Ըստ նրա, ցուցահանդեսի կազմակերպումը տոն է, քանի որ նման դեպքերը տասնամյակը մեկ են լինում: Ընդ որում, Գագիկ Գոևրգյանը երախտագիտությու է հայտնել նախագահին ու կառավարությանը ցուցահանդեսին աջակցելու համար: «Ցուցահանդեսը բացեց Հայաստանի նախագահը՝ ապացուցելով, որ մեր ոսկերիչների գլխավոր ուժը մեր Հայրենիքն է»,-ասել է նա: Գագիկ Գևորգյանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ AJA անդամ է հանդիսանում շուրջ 5000 ոսկերիչ աշխարհի 30 երկրներից: «Աշխարհի ոսկերչական արտադրանքի շուրջ 7 տոկոսը տալիս է Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը»,-ասել է նա: Անդրադառնալով հայ ոսկերիչների բարձր մասնագիտական որակին՝ AJA նախագահը նշել է, որ նրանց աշխատանքը «ոչ միայն նրանց ձեռքի աշխատանքի արդյունք է, այլ նաև սրտի ու հոգու»: Ցուցահանդեսին մասնակցում են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից: «Yerevan Show» ցուցահանդեսում ներկայացված են սփյուռքահայ մեր հայրենակիցներին պատկանող շուրջ 65 հայտնի ոսկերչական ֆիրմաների գործերը, ինչպիսիք են «Էստետ», «Haytayan», «Bergio», «Tacori», «Waskol», «Yessayan Jewellery» և մի շարք այլ ընկերություններ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |