Երևանցիները հրճվանքի մեջ են ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից21 սեպտեմբերի 2011 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Հայ հասարակությունը հրճվանքի մեջ է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 20-ամյակին նվիրված զորահանդեսից: «Շքերթը բավական տպավորիչ էր և արդարացրեց իմ բոլոր սպասումները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է միջոցառմանը ներկաներից մեկը: Նրա խոսքով, զորահանդեսը ցույց տվեց հայկական բանակի մարտունակությունն ու հզորությունը: Միջոցառման մեկ այլ մասնակից իր հերթին նշել է, որ չէր սպասում, թե շքերթն այդքան իդեալական կազմակերպված կլինի: Նրա խոսքով, զորահանդեսն աննախադեպ էր: «Ես շատ ռազմական շքերթներ եմ տեսել տարբեր երկրներում, սակայն նման բան երբեք չէի տեսել»,- նշել է գործակալության թղթակցի զրուցակիցը: Նրա կարծիքով, զորահանդեսի ընթացքում որոշ չափով ցուցադրվել է նաև հայկական բանակի հզորությունը: Գործակալության մեկ այլ զրուցակից ասել է, որ տարեցտարի հայկական բանակն ավելի հզոր է դառնում, և այսօրվա շքերթը դրա վկայությունն է: Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդես, որի ժամանակ ցուցադրվեցին «Կռունկ» հայկական արտադրության անօդաչու սարքերը: Բացի այդ, զորահանդեսին մասնակցում էին «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, C-300 զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև առանձին շարասյուներով ռուսական բանակի ու Արցախի ՊԲ զինծառայողներ: Զորահանդեսին մասնակցում էին նաև բանակում ծառայող հայ եկեղեցու սպասավորները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |