Հայկ Մարտիրոսյանը շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկանների չեմպիոն է դարձել21 սեպտեմբերի 2011 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Բուլղարական Ալբենա քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Եվրոպայի մինչև 12 տարեկանների չեմպիոն է դարձել Հայկ Մարտիրոսյանը: 9 տուրերում հայ շախմատիստը 7,5 միավոր է հավաքել, 2-րդ տեղում 7 միավորով հայտնվել է Նիկիտա Մորոզովը (Մոլդովա), իսկ 3-րդ տեղը դարձյալ 7 միավորով զբաղեցրել է Սեմյոն Խանինը (Ռուսաստան): Հովհաննես Գաբուզյանը, որը Հայաստանի հավաքականի կազմում շախմատի պատանեկան Օլիմպիադայի չեմպիոն է դարձել, մինչև 16 տարեկանների տարիքային խմբում 2-րդ տեղն է զբաղեցրել: Հայ շախմատիստը 7 միավոր է վաստակել, 7,5 միավորով հաղթող է դարձել Ալեքսանդր Բորտնիկը (Ուկրաինա): Մինչև 18 տարեկան աղջիկներից Մարիա Գևորգյանը 7 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը: Հաղթող է ճանաչվել Դիանա Բաչիուն (Մոլդովա): Արամ Հակոբյանը (մինչև 10տ.) 6,5 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը, Մանուել Պետրոսյանը (մինչև 14տ.) 6,5 միավորով իր ելույթներն ավարտել է 8-րդ տեղում: Վանիկ Վարդանյանն ու Սամվել Տեր-Աահակյանը (մինչև 18տ.) 6,5 և 6 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 9-րդ և 10-րդ տեղերը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին |