HTC-ի ներկայացրել է նոր Android սմարթֆոն Rhyme Charm-ը![]() 21 սեպտեմբերի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - HTC-ին ներկայացրել է նոր Android սմարթֆոն Rhyme Charm-ը։ Այն ունի 3,7 դյույմ էկրան, 1Ghz պրոցեսոր, 5 մեգապիքսել տեսախցիկ։ Ունի նաև դիմացի տեսախցիկ։ Այս սմարթֆոնը հագեցած է աքսեսուարների փաթեթով, դրանք են՝ ականջակալներ, Bluetooth, լուսարձակող բրելոկ։ Այս մասին հայտնում է i4u.com-ը։ Լուսարձակող բրելոկը լուսարձակում է զանգեր կամ SMS հաղորդագրություն ստանալիս։ Բրելոկի առկայության իմաստն այն է, երբ հեռախոսը պատյանի մեջ է, բրելոկը պատյանից դուրս է մնում և զանգերի դեպքում լույս է արձակում։ HTC Rhyme-ը հասանելի կլինի ԱՄՆ-ում մոտակա օրերին, իսկ Եվրոպա կժամանի հոկտեմբերին։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |