Գնդապետ Ալմասյան. Յուրաքանչյուր զորահանդես բանակի հզորությունը ցուցադրելու լավ հնարավորություն է 21 սեպտեմբերի 2011 - 16:06 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին նվիրված շքերթը շատ տպավորիչ էր, և մենք ուրախ ենք, որ ամեն ինչ լավ անցավ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քրիստ Ալմասյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր զորահանդես բանակի հզորությունը ցուցադրելու լավ հնարավորություն է: «Մենք հպարտանում ենք այն ամենով, ինչ ցույց տվեցինք շքերթի ժամանակ, և կարծում եմ, որ հայկական բանակի մարտունակությունը բարձր մակարդակում է»,- ասել է նա` հավելելով, որ տարեցտարի այն ավելի հզոր է դառնում: Գնդապետ Միքայել Միքայելյանն իր հերթին ասել է, որ դժվար է նկարագրել, թե ինչ տպավորություն է թողել շքերթը, «քանի որ այնպիսի տպավորություն է, որ բանակը մեր երեխան է, և մենք ուրախանում ենք նրա ձեռքբերումներով ու հաջողություններով»: Նրա խոսքով, զորահանդեսը ցույց տվեց, որ հայկական բանակը մարտունակ է և կարող է պաշտպանել իր երկիրը: Նա նշել է նաև, որ մի քանի տարի հետո բանակն ավելի հզոր կլինի: Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված զորահանդես, որի ժամանակ ցուցադրվեցին «Կռունկ» հայկական արտադրության անօդաչու սարքերը: Բացի այդ, զորահանդեսին մասնակցում էին «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, C-300 զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև առանձին շարասյուներով ռուսական բանակի ու Արցախի ՊԲ զինծառայողներ: Զորահանդեսին մասնակցում էին նաև բանակում ծառայող հայ եկեղեցու սպասավորները: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |