Լարիսա Ալավերդյանը հայ ժողովրդին խաղաղություն է ցանկանում21 սեպտեմբերի 2011 - 16:40 AMT PanARMENIAN.Net - «Անկախ Հայաստանի թերությունները պետք չէ կապել անկախության ձեռքբերման հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից ԱԺ պատգամավոր Լարիա Ալավերդյանը: Նրա խոսքով, բոլոր թերությունները կապված են ազատ ընտրություններ անցկացնելու, քաղաքացիական հասարակություն ստեղծելու, հասարակական կազմակերպությունների գործունեությունն ակտիվացնելու հնարավորությունների ապահովման հարցում իշխանությունների անընդունակության հետ: «Ցավը նրանում է, որ այսօրվա իշխանությունն ընդհանուր առմամբ անօրինության և ոչ իրավական գործողությունների աղբյուր է դարձել»,- նշել է նա: Սակայն Ալավերդյանը նշել է, որ իշխանությունների ամենակոպիտ բացթողումն այն է, որ իրենք շեղվել են ազգային նպատակներից և սեփականացրել յուրաքանչյուր մարդու իրավունքը: Անդրադառնալով անկախ Հայաստանի ձեռքբերումներին` Ալավերդյանն ասել է, որ վերջին 20 տարիների ընթացքում հայ ժողովրդի գլխավոր ձեռքբերումը անկախության վերականգնումն է, որը կորսվել էր 1920-21թթ.: «Բացի դրանից, հարկ է նշել Արցախի անկախության ձեռքբերման կարևորությունը»,- նշել է նա` հավելելով, որ երկու հայկական պետությունների գոյությունը անհնար կլիներ առանց ՀՀ անկախության ձեռքբերման: «Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ ես` որպես պատերազմ տեսած մարդ, հայ ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, ինչպես նաև սեփական երկիրը բարեկարգելու քաղաքացիական համարձակություն և ցանկություն»,- նշել է Լարիսա Ալավերդյանը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |