Թուրքական և ադրբեջանական խոսնակները քննարկել են ղարաբաղյան գործընթացում Բաքվի «կառուցողական» ջան քերը![]() 22 սեպտեմբերի 2011 - 09:20 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Անկարայում կայացել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովի և Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Ջամիլ Չիչեքի հանդիպումը: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև սերտ կապերը, դրանց զարգացման անհրաժեշտությունը, «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում Թուրքիայի կողմից աջակցությունն Ադրբեջանին և Ադրբեջանի կառուցողական ջանքերն այդ խնդրի լուծման ուղղությամբ», հաղորդում է Trend-ը: Չիչեքի խոսքով, Թուրքիան «մշտապես սատարելու է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում»: Թուրքիա կատարած այցի ընթացքում Օկտայ Ասադովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթաթուրքի դամբարան և ծանոթացել Անկախության համար պատերազմի թանգարանին:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |